Գյումրիի «Շիրակը» հայտարարել է 18-ամյա դարպասապահ Եգորի Աչինովի հետ պայմանագիր կնքելու մասին։
Ազգությամբ ռուս դարպասապահի հետ մինչև 2024 թվականի մայիսը նախատեսված պայմանագիր է կնքվել։
ՀՊԼ գարնանային հատվածը «Շիրակը» կվերսկսի «Փյունիկի» դեմ այսօր կայանալիք խաղով։ Հանդիպումը կկայանա Շենգավիթի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 15։00-ին։