Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
19-ամյա կիսապաշտպանը վերջին 2 մրցաշրջաններում վարձավճարով հանդես է եկել ԲԿՄԱ-ի կազմում` մասնակցելով ընդհանուր առմամբ 43 հանդիպման ու դառնալով 4 գոլի հեղինակ։