Լեհաստանի առաջնության 22-րդ տուրում «Պոգոնը» հյուրընկալվել էր «Վիսլային» և նվազագույն հաշվով հաղթանակ տարավ։
Հանդիպման հիմնական ժամանակում գոլեր չարձանագրվեցին։
Ավելացված ժամանակի 4-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը գրավեց մրցակցի դարպասը՝ հաղթանակ պարգևելով հյուրերին։
Նշենք, որ հայ ֆուտբոլիստը փոխարինման էր դուրս եկել 88-րդ րոպեին։