Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Հայաստանի ներկայացուցիչ Գագիկ Խաչիկյանը նժույգ թափերի վարժությունում զբաղեցրեց 2-րդ տեղը։
Մեր մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը օղակների վարժությունում զբաղեցրեց 3-րդ տեղը, իսկ Վահագն Դավթյանը 4-րդն է։
Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են աշխարհի առաջնության առանձին գործիքների մրցման համար, որտեղ վիճարկվելու են Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։
Մրցաշարի 2-րդ փուլը կկայանա Դոհայում՝ սրանից անմիջապես հետո։ 3-րդ փուլին Հայաստանը չի մասնակցի․ այն նախատեսված է անցկացնել Բաքվում։