Ռուսաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն ավարտեց ելույթները Մերիդայում (Մեքսիկա) ընթացող WTA-250 մրցաշարում։
Առաջին փուլում աշխարհի 170-րդ ռակետը պարտվել է WTA-ի վարկանիշի 67-րդ հորիզոնականը զբաղեցնող չինուհի Վան Սինյուին։
1 ժամ 59 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 1:6, 6:2, 6:3 հաշվով՝ հօգուտ Վան Սինյուի։
Երկրորդ տուրում չինացի թենիսիստուհին կխաղա իտալուհի Էլիզաբետա Կոկչիարետոյի հետ։