Այս տարվա մայիսի 10-ին Երևանում կկայնա կիոկուշին կարատեի «Հայաստանի Գրան Պրի 2020» միջազգային առաջնությունը։
«Հայաստանի Գրան Պրի 2020» առաջնության սպասված հյուրերն են լինելու Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Դեյվիդ Փիքթհալը և KWU վարկածով գլխավոր քարտուղար Ալեքսանդր Պիչկունովը: Հանդիպում և մտքերի փոխանակում տեղի կունենա ՀայաստանիԿիոկուշին կարատեի ֆեդերացիայի հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանի, Դեյվիդ Փիքթհալի և Ալեքսանդր Պիչկունովի հետ։
Խորհրդակցության նպատակն է հետագայում միջազգային այլ լայնամասշտաբ մրցաշարերի, ինչպես նաև Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների անցկացումը ՀՀ-ում։ Հայաստանի Կիոկուշին Կարատեն՝ Անդրանիկ Հակոբյանի նախագահությամբ, արդեն բազում առաջնություններ է անցկացրել, և ապագայում նախատեսվում է դրանց թիվը կրկնապատկել։
