Իսպանացի թենիսիստ, աշխարհի 2-րդ ռակետ Կարլոս Ալկարասը Բուենոս Այրեսի մրցաշարի (ATP-250) եզրափակիչում հաղթել է բրիտանացի Քեմերոն Նորիին:
Հանդիպումը տևեց 1 ժամ 34 րոպե և ավարտվեց իսպանացու հաղթանակով երկու սեթում՝ 6։3, 7։5 հաշվով։
19-ամյա իսպանացու համար այս տիտղոսը 7-րդն էր կարիերայում՝ ATP-ի և Մեծ սաղավարտի մակարդակներում։
ATP-250. Բուենոս Այրես. եզրափակիչ
Կարլոս Ալկարաս (Իսպանիա) — Քեմերոն Նորի (Մեծ Բրիտանիա) — 6:3, 7:5