Էրիկ տեն Հագը կարծում է, որ Մարկուս Ռեշֆորդի նկատմամբ խախտման դրվագում մրցավարը պետք է հեռացներ մրցակցի խաղացողին։
Եվրոպա լիգայի խաղի (2:2) դրվագներից մեկում «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը մեն-մենակ էր մնացել դարպասապահի հետ, սակայն Ժյուլ Կունդեի հետ պայքարում ընկել էր խոտածածկին։ Մրցավար Մաուրիցիո Մարիանին այդ դրվագում խախտում չէր նկատել։
«Երբ հաշիվը 2:1 էր, Մարկուսի նկատմամբ ակնհայտ խախտում կար: Դուք կարող եք քննարկել՝ նա եղել է տուգանային հրապարակում, թե՞ դրանից դուրս, բայց դա կարմիր քարտ էր: Ես մրցավարին հարցրեցի թե ինչու նա չհեռացրեց մրցակցի խաղացողին։ Մրցավարը պատասխանեց, որ այդ դրվագում խախտում չկար։
Մենք VAR ունեինք, դա այնքան էլ լավ չէ: Գուցե նրանք ճնշման տակ են, նման բան չի կարող լինել եվրոպական ամենաբարձր մակարդակում»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը։