«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան խոսել է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ սպասվող առաջին խաղի մասին: Հանդիպումը կկայանա վաղը՝ փետրվարի 16-ին։
«Ես ակնկալում եմ, որ դժվար խաղ է լինելու: Բայց ես նաև կարծում եմ, որ դա կլինի այս մրցաշրջանի լավագույն խաղերից մեկը: Մեր դեմ շատ բարդ մրցակից է խաղալու։
«Բարսելոնան» և «Մանչեսթեր Յունայթեդը» աշխարհի երկու լավագույն թիմերն են, և նորմալ է, որ լինում են դեպքեր, երբ մրցաշրջանի ընթացքում թիմերի մի փոքր զիջում են դիրքերը։ Բոլոր ակումբները դժվար ժամանակներ են ապրում, և դուք պետք է իմանաք, թե ինչպես փոխել ձեր մոտեցումը՝ կրկին լավագույնը լինելու համար:
Կարծում եմ, որ մենք լավ ենք պատրաստված։ Մենք լավ խաղացինք վերջին խաղերում: Հոգնածությունն ազդում է բոլորի, մեր թիմի և նրանց վրա: Բայց մենք լավագույն մարզավիճակում ենք, և ունենք ամեն ինչ, որպեսզի շարունակենք մասնակցել բոլոր մրցաշարերին»,- Ռաֆինայի խոսքերն է մեջբերում Marca-ն։