Հաստատվել է Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի ժամանակացույցը։
Ապրիլի 4-ին կկայանա «Յուվենտուս» – «Ինտեր», իսկ ապրիլի 5-ին՝ «Կրեմոնեզե» – «Ֆիորենտինա» հանդիպումը։
Կիսաեզրափակիչը գավաթային մրցաշարի միակ փուլն է, որտեղ լինելու է երկխաղյա դիմակայություն։
Հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 23։00-ին։ Պատասխան խաղերի օրերը դեռ հաստատված չեն։