«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ընկերուհի Միկի Կիմենին կատակել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների հասցեին։
Սոցցանցերում նրան հարցրել են, թե երբ հոլանդացին կլինի Մանչեսթերում՝ ակնարկելով խաղացողի նկատմամբ «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրության մասին լուրերը: Ի պատասխան՝ Կիմենին կիսվել է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Բարսելոնա» պատասխան խաղի օրվա ծրագրի սքրինշոթով, որը կկայանա փետրվարի 23-ին «Օլդ Թրաֆորդում»՝ դրանով իսկ պարզ դարձնելով, որ դե Յոնգը կլինի այդ օրը քաղաքում, բայց ոչ թե կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»: