«Ինտերը» ակտիվացրել է «Էմպոլիի» կիսապաշտպան Քրիստիան Ասլանիի ամբողջական տրանսֆերը գնելու տարբերակը, որը նախատեսված էր վարձակալության պայմանագրում։
Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի համաձայն՝ 20-ամյա ֆուտբոլիստի կլաուսուլան կազմում է 10 միլիոն եվրո։ Գործարքը ներառում է նաև լրացուցիչ պայմաններ։
Ալբանացի ֆուտբոլիստը միլանյան ակումբում վարձավճարով հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։ Այս մրցաշրջանում Ասլանին թիմի կազմում 20 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և գոլ չի խփել։