«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մոտ ժամանակներս կարող է լքել իր պաշտոնը, հայտնում է Calciomercato-ն։
Հրատարակության համաձայն՝ ակումբի ղեկավարությունը դեռ վստահում է մարզչին, սակայն կարող է մտափոխվել, եթե թիմի իրավիճակը շուտով չփոխվի։
Եթե «Միլանի» անհաջող ելույթները շարունակվեն, և վտանգ լինի, որ թիմը Չեմպիոնների լիգայի ուղեգիր չի նվաճի, ապա կարող է դիտարկվել Պիոլիի հրաժարականի տարբերակը։ Իտալացի մասնագետը միլանյան ակումբի հետ աշխատում է 2019 թվականի աշնանից։
Ա Սերիայի վերջին 5 հանդիպումներում ռոսոներիները կրել են 3 պարտություն և 2 հանդիպում ավարտել ոչ-ոքի։ «Միլանը» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 21 խաղում 38 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը: