«Ռոման» ներկայացրել է թիմի հայտացուցակը Եվրոպա լիգայի շրջանակում «Գենտի» հետ պատասխան խաղի համար: Խաղին հայտավորված է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Առաջին խաղում «Ռոման» հաղթել էր 1:0 հաշվով: Պատասխան հանդիպումը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 27-ին Գենտում, Երևանի ժամանակով 21։55-ին։
