«Բարսելոնայի» նախկին հարձակվող Դավիդ Վիլjան կիսվել է կատալոնական ակումբի ավագ Լիոնել Մեսիի վերաբերյալ իր կարծիքով:
«Չեմ հիշում, թե ում արտահայտությունն էր դա, բայց ինչ-որ մեկը ասաց. «Մեսին՝ դա Մեսսին է, Ինիեստան, Չավին և Բուսկետսը միասին»: Ես էլ եմ այդպես կարծում:
Մեսսին «իններորդ համարը» չէ, բայց նա լավագույն ռմբարկուներից մեկն է, նա «լավագույն տասնյակը» չէ, բայց հսկայական քանակությամբ թոխանցումներ է կատարում: Նա բարձրահասակ չէ, բայց գլխով է խփում: Մեսսին լավ է ամեն ինչում: Կարծում էինք, որ նա սկզբում վատ էր խաղում իր աջ ոտքով, բայց հետո մենք տեսանք անհավատալի գոլեր: Նա նույնիսկ լավ հանդես կգար որպես դարպասապահ»,- մեջբերում է Վիլյային BBC-ին:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» և «Նապոլին» ոչ-ոքի խաղացին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում: