Մադրիդի «Ատլետիկոն» մոտ է «Ժիրոնայի» պաշտպան Արնաու Մարտինեսին ձեռք բերելուն, հայտնում է AS-ը։
Տրանսֆերի գումարը կկազմի մոտ 12 միլիոն եվրո և, հավանաբար, մադրիդյան ակումբը գործարքի մեջ կներառի թիմի խաղացողներից որևէ մեկին։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան», որտեղ սկսել է իր կարիերան Մարտինեսը, ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողացել ձեռք բերել ֆուտբոլիստին։ Արնաուն նոր մրցաշրջանից պետք է լինի «Ատլետիկոյի» խաղացող։
Ընթացիկ մրցաշրջանում Արնաու Մարտինեսը Լա Լիգայի 16 խաղում դարձել է 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։