«Ռոման» հայտարարել է հարձակվող Էլդոր Շոմուրոդովի՝ «Սպեցիա» տեղափոխելու մասին։
Ֆուտբոլիստն իտալան ակումբում հանդես կգա վարձավճարով մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։
Շոմուրոդովն այս մրցաշրջանում մասնակցել է 8 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։ «Ռոմայի» հետ պայմանագիրն ուժի մեջ է ևս 4 տարի։
«Ջենովայից» «Ռոմա» տեղափոխվելուց հետո Ուզբեկստանի հավաքականի հարձակվողը «գայլերի» կազմում անցկացրել է 48 հանդիպում և դարձել 6 գոլի հեղինակ։