«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղից հետո (1:1) կիսեց իր կարծիքը «Նապոլիի» հետ ոչ-ոքիի մասին:
«Սա լավ արդյունք է ՝ հաշվի առնելով, որ պատասխան հանդիպումը կկայանա մեր խաղադաշտում: Առաջին խաղակեսում «Նապոլին» պաշտպանվում էր տասը հոգով և շատ մոտ էր իր սեփական տուգանային հրապարակին: Մենք իսկապես պահեր չստեղծեցինք, բայց գիտեինք, որ դա համբերության և համառության խնդիր է: Բուսկետսը ստացավ երրորդ քարտը, մենք նաև չենք կարող հույս դնել Վիդալի վրա: Պիկեն ունի կոճի վնասվածք, դժվար է ավելի կոնկրետ ասել, կխաղա նա պատասխան խաղում, թե ոչ», — ասել է Սետյենը Movistar-ի եթերում: