«Նապոլիի» հարձակվող Ջովանի Սիմեոնեն և նրա հայրը՝ Դիեգո Սիմեոնեն, ով Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչն է, դարձել են հինգերորդ ընտանիքի ներկայացուցիչները, որոնք 100 և ավելի գոլ են խփել Իտալիայի Ա Սերիայում:
Դիեգո Սիմեոնեն, ով հանդես է եկել «Պիզայում», «Ինտերում» և «Լացիոյում», Իտալիայում իր կարիերայի ընթացքում դարձել է 30 գոլի հեղինակ։ Ջովանին, ով հասցրել է հանդես գալ «Ջենոայում», «Ֆիորենտինայում», «Կալյարիում», «Վերոնայում» և «Նապոլիում», խփել է 70 գոլ։ Այսպիսով, Սիմեոնեների ընտանիքի ներկայացուցիչները Ա Սերիայում 100 գոլ են խփել։
Ա Սերիայի լավագույն գոլահար ընտանիքների ամբողջական հնգյակը հետևյալն է.
Մացոլա՝ 221 գոլ (Սանդրո՝ 116, Վալենտինո՝ 93, Ֆերուչիո՝ 12);
Սավոլդի՝ 180 գոլ (Ջուզեպպե՝ 168, Ջանլուիջի՝ 7, Ջանլուկա՝ 5);
Կիեզա՝ 174 գոլ (Էնրիկո՝ 138, Ֆեդերիկո՝ 36);
Վիերի՝ 160 գոլ (Ռոբերտո՝ 18, Քրիստիան՝ 142);
Սիմեոնե՝ 100 գոլ (Դիեգո՝ 30, Ջովանի՝ 70)։