Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հույս ունի խուսափել թիմի՝ Ա Սերիայի վտանգավոր գոտում հայտնվելուց։
20 խաղից հետո թուրինցիներն ունեն 23 միավոր և Ա Սերիայի աղյուսակում զբաղեցնում են 13-րդ տեղը։
«Մենք պետք է միավորներ վաստակենք, որոնք կապահովեն մեր փրկությունը։ Այսպիսին է իրականությունը։
Հակառակ դեպքում ամեն ինչ շատ վատ կլինի»,- ասել է Ալեգրին DAZN-ին։