«Միլանը» 2023 թվականին եվրոպական թոփ-5 լիգաներում առաջատարմ է բաց թողած գոլերի քանակով։
«Ռոսսոներիներն» այսօր Ա Սերիայի 20-րդ տուրում 2-5 հաշվով պարտվեցին «Սասուոլոյին»։
Ստեֆանո Պիոլիի թիմը 7 խաղում 18 գոլ է բաց թողել՝ ամենաշատը թոփ-5 լիգաներում։ Վերջին 3 խաղում Իտալիայի գործող չեմպիոնը 12 գնդակ է բաց թողել։
Փետրվարի 5-ին «Միլանը» կխաղա «Ինտերի» հետ։