«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն ձմռանը չի հեռանա թիմից։
«Ցավոք, Ձանիոլոն մնում է «Ռոմայում»: Ես սա ասում եմ, քանի որ այս խաղացողն ավելի վաղ բոլորիս ասել էր, որ չի ցանկանում մարզվել և խաղալ «Ռոմայում»: Հաջորդ խաղերում նա խաղադաշտ դուրս չի գա։ Ինչո՞ւ։ Ես չեմ կարող բացահայտել բոլոր մանրամասները»,- ասել է Մոուրինյոն: