«Ինտերը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Վիկտոր Լինդելոֆով, հայտնում է GIFN-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալական ակումբը նախատեսում է պայմանագիր կնքել 28-ամյա շվեդի հետ: Ֆուտբոլւիստին որպես փոխարինող են տեսնում Միլան Շկրինյարին, ով շուտով կարող է փոխել թիմը։
Լինդելոֆը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2017 թվականից։ Պաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը:
Լինդելոֆն այս մրցաշրջանում 14 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, բայց գոլ չի խփել: