Նիկոլո Զանիոլոն հրաժարվել է տեղափոխվել «Բորնմուտ». անգլիական ակումբը «Ռոմային» առաջարկել է 30+5 միլիոն եվրո, ինչպես նաև հետագա վաճառքի գումարի 10 տոկոսը։ Հռոմեացիներն ընդունել են այս առաջարկը, սակայն ինքը՝ ֆուտբոլիստը, հրաժարվել է հանդիպել «Բորնմուտի» մարզական տնօրենի հետ և պայմանագիր ստորագրել։
Սա անհարմար դրության մեջ է դրել հռոմեական ակումբին. ֆուտբոլիստը նախկինում պատրաստակամություն էր հայտնել հեռանալ ակումբից, սակայն այժմ մերժել է միակ առաջարկը։ «Ռոման» մտածում է նրա նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հռոմեական ակումբը Զալիոլոյին վերջնագիր է ներկայացրել՝ կամ նա կմեկնի «Բորնմուտ», կամ չի խաղա մինչև պայմանագրի ավարտը։
Այս մրցաշրջանում Զանիոլոն «Ռոմայի» կազմում անցկացրած 17 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։