«Ռոման» Նիկոլո Ձանիոլոյին վերջնագիր է ներկայացրել”
Կիսապաշտպանն ուզում է այս ձմռանը հեռանալ «Ռոմայից»: Հաղորդվում էր, որ նա ցանկանում է տեղափոխվել «Միլան», սակայն «Ռոմայի» հետ տրանսֆերի պայմանները համաձայնեցրել է «Բորնմութը»։ «Միլանը» պատրաստ չէ կրկնել անգլիական ակումբիառաջարկը։
«Ռոման» Ձանիոլոյի տեղափոխության կոնկրետ առաջարկ է ստացել միայն «Բորնմութից»:
Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, Նիկոլոն դիտարկում է «Ռոմայում» մնալու տարբերակը, սակայն նրա ու ակումբի հարաբերություններն ամբողջությամբ խաթարվել են։ Ակումբի սեփականատերեր Դեն և Ռայան Ֆրիդկիններն անձամբ են ներգրավված եղել անգլիական կողմի հետ բանակցություններում։
Զանիոլոյին վերջնագիր են ներկայացրել.։Նա կամ պետք է համաձայնի «Բորնմութ» տեղափոխությանը, կամ մնա «Ռոմայում»: Ֆրիդկինները չեն բացառում, որ Ձանիոլոն այլևս չի խաղա «Ռոմայի» կազմում մինչև իր պայմանագրի ավարտը, որը նախատեսված է մինչև 2024 թվական։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բորնմութը» կիսապաշտպանի համար առաջարկել է 30 + 5 միլիոն եվրո, ինչպես նաև հետագա վաճառքի 10 տոկոսը։
Այս մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանը «Ռոմայի» կազմում անցկացրած 17 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: