«Նյուքասլի» վինգեր Ալան Սեն-Մաքսիմինը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ Այս մասին հայտնում է FootMercato-ն։
«Միլանը» ցանկանում է վարձակալել Սեն-Մաքսիմին . «Նյուքասլի» մարզչական շտաբը հույս չի դնում ֆրանսիացու վրա, ուստի «ռոսոներիները» բոլոր հնարավորություններն ունեն գործարքը կնքելու համար:
2022/2023 մրցաշրջանում Սեն Մաքսիմինը խաղադաշտ դուրս եկավ 12 խաղում։ Նա իր հաշվին ունի մեկ հարված և երեք գոլային փոխանցում: