«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին խոսել է Իտալիայի առաջնության 19-րդ տուրի խաղում «Միլանի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (4:0)։
«Մենք ունենք գեղեցիկ, կրքոտ, բայց միևնույն ժամանակ շատ տարօրինակ աշխատանք, քանի որ մի քանի օր առաջ մեզ վերաբերվում էին որպես Իտալիայի վատագույն թիմին, իսկ այսօր հակառակն է։ Տղաների համար հավասարակշռությունը պահելն այս պահին ամենակարևորն է։
Հավանաբար, «Լացիոյի» լավագույն ելույթն էր այն պահից, երբ ես գլխավորեցի թիմը: Ֆուտբոլիստները պատրաստ էին զոհաբերել իրենց, ինչը, ճիշտն ասած, զարմացրեց ինձ։ Եթե մենք կարողանանք դադարել միավորներ կորցնել աղյուսակում մեզնից ցածր գտնվող թիմերի հետ հանդիպումներում, ապա կարող ենք ավելիին հասնել»,- Սարրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
«Լացիոն» Ա Սերիայում 37 միավորով երրորդն է: «Միլանը» 38 միավորով երկրորդ տեղում է: