«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին Ա Սերիայի 19-րդ տուրի խաղում «Լացիոյից» կրած պարտությունից հետո (0:4) կիսվել է իր կարծիքով․
«Մեր խաղում շատ բաներ կան, որոնք չեն աշխատում՝ մտավոր, տակտիկական ասպեկտները… Վերջին երկուսուկես շաբաթվա ընթացքում մենք ոչ մի խաղ կամ արդյունք ցույց չենք տվել: Մենք բոլորս պետք է ավելի լավ աշխատենք:
Մեզ մոտ գործերը լավ չեն ընթանում։ Այսօր մենք հնարավորություններ ստեղծեցինք դարպասին սպառնալու համար։
Խնդիրը շատ մեծ չէ․ երբ ստանում ենք գնդակը, խաղում ենք, բայց երբ մենք առանց գնդակ ենք խաղում, խաղը կորչում է: Մեզ պետք է ավելի հստակ համագործակցություն խաղադաշտում։ Գիտեմ, որ միակ ճանապարհը աշխատանքն է»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում Milan News-ը։