«Ինտերի» կենտրոնական պաշտպան Միլան Շկրինյարը նոր պայմանագրի վերաբերյալ վերջնական պատասխան է տվել ակումբի ղեկավարությանը։
Սլովակ ֆուտբոլիստը մտադիր չէ երկարաձգել թիմի հետ պայմանագիրը։ Այս մասին հայտնում է լրագրող Ադրիեն Գրենյեն։
Հիշեցնենք, որ Շկրինյարը շարունակում է մնալ ՊՍԺ-ի տրանսֆերային նպատակը: Ֆուտբոլիստն ակնկալում է, որ այս ամառ կտեղափոխվի Փարիզ՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Նա ցանկանում է պայմանագիր կնքելու համար ստանալ 22 միլիոն եվրո որպես բոնուս և տարեկան 9 միլիոն եվրո աշխատավարձ։
ՊՍԺ-ն ցանկանում է ձմռանը փորձել ձևակերպել Շկրինյարի տրանսֆերը, սակայն «Ինտերի» դժվար թե բաց թողնի ֆուտբոլիստին մրցաշրջանի կեսին: