Հարձակման գծում հապճեպ գործողությունները թույլ չեն տվեցին «Ինտերին» պատասխան գոլ խփել «Էմպոլիի» հետ Ա Սերիայի 19-րդ տուրի խաղում, ասել է միլանցիների գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին։
Հանդիպումն անցկացվել է հունվարի 23-ին Միլանում և ավարտվել հյուրերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։ 40-րդ րոպեից միլանցիները խաղում էին տասը հոգով այն բանից հետո, երբ երկրորդ դեղին քարտի համար խաղադաշտից հեռացվեց պաշտպան Միլան Շկրինյարը։
«Գիտեինք, որ դժվարություններ են լինելու, այս պարտությունը կդանդաղեցնի մեր առաջընթացը։ Ակնհայտ է, որ դա մեր լավագույն երեկոն չէր, բայց այն, որ մենք տասը հոգով էինք խաղում, ավելի դժվարացրեց այս ամենը։
Երկրորդ խաղակեսում մենք կարծես թե լավ մարզավիճակում էինք և բայց բաց թողեցինք հաշիվը հավասարեցնելու հնարավորությունը, քանի որ շատ էինք շտապում: Վերջին շրջանում մեր մոտ շատ է նկատվում նյարդային իրավիճակներ, և այդ ամենը մեր իսկ պատճառով է։ Տարօրինակ բաներ են տեղի ունենում։ Առաջին շրջանն ավարտում ենք 37 միավորով, վեց պարտությունը շատ է, բայց պետք է պայքարել մինչև վերջ։
Շկրինյա՞րը․․․ Ես երբեք չեմ տեսել երկու դեղին քարտ տանտերերի ֆուտբոլիստի համար առաջին 35 րոպեների ընթացքում։ Նա քրտնաջան մարզվում է, նա հանգիստ է, գիտեմ, որ նրա պայմանագրի շուրջ բանակցություններն այս պահին փակուղում են, բայց ակումբը աշխատում է այդ ամենի շուրջ, ինչպես նաև այլ խաղացողների հետ, որոնց պայմանագրերն ավարտվում են»,- ասել է Ինձագին հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։