«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Զանիոլոն համաձայնեցրել է պայմանագիրը «Միլանի» հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի համաձայն՝ ռոսոներիները 23-ամյա իտալացուն առաջարկել են պայմանագիր մինչև 2027 թվականի հունիսի վերջ՝ 3,5 միլիոն եվրո աշխատավարձով՝ առանց բոնուսների։
Ինքը՝ ֆուտբոլիստը, ցանկանում է կարիերան շարունակել «Միլանում», այս պահին ակումբը բանակցություններ է վարում «Ռոմայի» հետ տրանսֆերի գումարի շուրջ։ Հռոմեացիները ցանկանում են տրանսֆերի համար ստանալ առնվազն 30 միլիոն եվրո։
2022/23 մրցաշրջանում Զանիոլոն հռոմեական թիմի կազմում անցկացրած 17 խաղում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։