Իտալական Ա Սերիայի 19-րդ տուրում «Ինտերը» Միլանում նվազագույն հաշվով պարտվեց «Էմպոլիին»:
40-րդ րոպեից միլանյան թիմը մնաց 10 հոգով: Խաղադաշտից հեռացվեց Շկրինյարը:
66-րդ րոպեին հյուրերն առաջ անցան հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Բալդանզին:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միլանյան թիմի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ ու փոխարինվեց 78-րդ րոպեին: