«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։
Ինչպես տեղեկացնում է Sport24-ը, Սպերցյանով հետաքրքրված է տեղի Ֆիորենտինան։
«Իտալիայում միայն մեկ ակումբ է հետաքրքրված Սպերցյանով՝ «Ֆիորենտինան»: Անցած ամառ ակումբը ցանկանում էր պայմանագիր կնքել հայ կիսապաշտպանի հետ, սակայն ինքը՝ խաղացողը, հրաժարվեց տրանսֆերից։ Սպերցյանը «Կրասնոդարին» խոստացել է խաղալ 2022/23 մրցաշրջանը, ուստի իտալական թիմը ցանկանում է կրկին փորձել ձեռք բերել Սպերցյանին այս ամառ»,- ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։
Այս մրցաշրջանում 22-ամյա Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 21 խաղ՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։