Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ թիմից:
Ավելի վաղ «Յուվենտուսից» ֆինանսական խախտումների գործով Ա Սերիայում 15 միավոր էր հանվել։
«Հիմա մեզ միանալու ճիշտ ժամանակը չէ, քանի որ ակումբը դժվարությունների մեջ է: Այդուհանդերձ, «Յուվենտուսը» շարունակում է մնալ հիանալի ակումբ։
Ես միշտ որոշումներ եմ կայացնում՝ նկատի ունենալով իմ ընտանիքի կարծիքը, և իմ ընտանիքը երջանիկ է Թուրինում։ «Յուվենտուսը» Իտալիայի ամենամեծ ակումբն է, գլխավորներից մեկը Եվրոպայում, մենք գոհ ենք ամեն ինչից»,- Դի Մարիայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։