Քիչ անց՝ Երևանի ժամանակով 23։45-ին, կմեկնարկի Իտալիայի Ա Սերիայի 19-րդ տուրի «Յուվենտուս» — «Ատալանտա» հանդիպումը։
Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։
«Յուվենտուս» — Շչեսնի, Դանիլո, Բրեմեր, Ալեքս Սանդրո, Մաքկենի, Լոկատելի, Ֆաջիոլի, Ռաբյո, Կոստիչ, Դի Մարիա, Միլիկ։
«Ատալանտա» — Մուսսո, Տոլոյ, Պալոմինո, Սկալվինի, Հատեբուր, Դե Ռոն, Էդերսոն, Մելե, Բոգա, Լուկման, Հոյլունդ։
Հիշեցնենք, որ Իտալիայի դատարանը որոշել է ֆինանսական խարդախությունների համար Թուրինի «Յուվենտուսից» 15 միավոր հանել, ինչի հետևանքով թիմը 22 միավորով Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 3-րդ տեղից նահանջել է 10-րդ տեղ։