Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիտների ընդհանուր տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, գերազանցել է 1 միլիարդ եվրոյի նշագիծը, իսկ աշխարհում միայն «Մանչեսթեր Սիթիի» կազմն է ավելի թանկ (1,1 միլիարդ եվրո):
Լավագույն տասնյակում են նաև Մյունխենի «Բավարիան» (945 միլիոն եվրո), «Լիվերպուլը» (928 միլիոն եվրո), ՊՍԺ-ն (895 միլիոն եվրո), «Ռեալը» (849 միլիոն եվրո), «Արսենալը» (789 միլիոն եվրո), «Բարսելոնան» (777 միլիոն եվրո), «Մանչեսթեր Յունայթեդը» (742 միլիոն եվրո) և «Տոտենհեմը» (688 միլիոն եվրո)։
Ամառային և ձմեռային տրանսֆերային պատուհանների ընթացքում «Չելսին» 460 միլիոն եվրո է ծախսել նոր ֆուտբոլիստների վրա։
Այդ գումարի կեսից ավելի ծախսվել է 4 ֆուտբոլիստների տրանսֆերների համար․ թիմի կազմը համալրել են Ուեսլի Ֆոֆանան («Լեսթեր», 80,4 միլիոն եվրո), Միխայիլ Մուդրիկը («Շախտյոր», 70 միլիոն եվրո), Մարկ Կուկուրելան («Բրայթոն», 65,3 միլիոն եվրո) և Ռահիմ Ստերլինգը («Մանչեսթեր Սիթի»՝ 56,2 մլն եվրո):