«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իտալական ակումբի ղեկավարների հետ համատեղ որոշել է, որ կիսապաշտպան Նիկոլո Զանիոլոն հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ չի հայտնվի թիմի կազմում։ Այդ մասին հայտնում է Il Messaggero-ն:
23-ամյա Զանիոլոն ցնկանում է հեռանալ ակումբից, ուստի Մոուրինյուն չի պատրաստվում խաղացողին բաց թողնել խաղադաշտ, քանի դեռ չի ավարտվել ձմեռային տրանսֆերային պատուհանը (հունվարի վերջ)։
Ֆուտոլիստը բաց կթողնի Իտալիայի առաջնության «Սպեցիայի» և «Նապոլիի» դեմ հանդիպումները։
Զանիոլոն «Ռոմա» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը: Կիսապաշտպանն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 17 խաղում դարձել է երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրը հռոմեացիների հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։