«Լայպցիգի» նախկին մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն ներկա է գտնվել Ա Սերիայի 19-րդ տուրի «Ֆիորենտինա» — «Տորինո» (0:1) խաղին։
Ինչպես հաղորդում է La Gazetta dello Spor-ը, 37-ամյա իտալացի մասնագետը «Ֆիորենտինա» — «Տորինո» հանդիպման ժամանակ ներկա է եղել տրիբունաներում։
Աղբյուրը նշում է, որ Տեդեսկոն հավակնում է «մանուշակների» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելուն: Հիշեցնենք, որ այս պահին թիմը գլխավորում է Վինչենցո Իտալանոն։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ ֆրանսիական «Նիցան» ևս հետաքրքրված է «Լայպցիգի» նախկին մարզչի ծառայություններով։