«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին գնահատել է իր թիմի հաղթանակը «Միլանի» նկատմամբ՝ Իտալիայի Սուպերգավաթի խաղարկությունում.
«Տղաները հիանալի տրամադրվածություն ցույց տվեցին, շատ սուր գործեցին հարձակման գծում և հուսալի՝ պաշտպանությունում: Մեր առաջին նպատակն այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալն էր, երկրորդը՝ այս տիտղոսը նվաճելը, քանի որ ինձ՝ որպես մարզչի, դա շատ հաճելի է: Մենք պետք է վայելենք այս հաղթանակը, չէ՞ որ երբ դու այսպես հաղթում ես «Միլանին», դա հիանալի է:
Մենք այսօր հաղթեցինք շատ որակյալ մրցակցի և լիիրավ կարող ենք տոնել հաջողությունը, իսկ արդեն վաղվանից սկսենք մտածել հաջորդ խաղերի մասին: Մենք սկսում ենք սովորել նման երեկոներին: Շատ հպարտ եմ իմ տղաներով և իմ շտաբով»,- ասել է Ինձագին: