«Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել 30-ամյա ռուս կիսապաշտպան Դմիտրի Մալյակայի հետ, հայտնում է երևանյան թիմի մամուլի քարտուղարությունը:
Դմիտրի Մալյական Մոսկվայի «Սպարտակի» սան է:
Ֆուտբոլիստի վերջին ակումբը բելառուսական «Գոմելն» է: Մալյական 2018 թվականին հանդես է եկել Երևանի «Արարատում», սակայն ևս 4 լեգիոներների հետ սեփական նախաձեռնությամբ հեռացել էր թիմից` բոյկոտելով մարզումն ու լքելով ակումբի մարզաբազան:
Մալյական նաև Արցախի հավաքականի ֆուտբոլիստ է, որի կազմում անցած ամառ մասնացկել է Չճանաչված երկրների աշխարհի առաջնությանն Արցախի Հանրապետությունում:
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող խաղ է մաղթում Դմիտրի Մալյակային: