Ղազախստանցի թենիսիստուհի, Ուիմբլդոնի գործող չեմպիոն Ելենա Ռիբակինան դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջան։
Առաջին տուրում աշխարհի 25-րդ ռակետ Ռիբակինան հանդիպեց WTA-ի վարկանիշային աղյուսակի 48-րդ հորիզոնականը զբաղեցնող իտալուհի Էլիզաբետա Կոչարետոյի հետ։
Հանդիպումը տևեց 1 ժամ 21 րոպե և ավարտվեց Ղազախստանի ներկայացուցչի հաղթանակով 7։5, 6։3 հաշվով։
Հաջորդ տուրում Ռիբակինան կխաղա Կայա Ժուվան (Սլովենիա) — Սելենա Յանիչևիչ (Ֆրանսիա) զույգի հաղթողի հետ։