Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջան։
Առաջին տուրում աշխարհի 2-րդ ռակետ Նադալը հանդիպեց բրիտանացի Ջեք Դրեյփերի հետ, ով ATP-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 38-րդ տեղը։ Հանդիպումը տևեց 3 ժամ 43 րոպե և ավարտվեց իսպանացու հաղթանակով՝ 7:5, 2:6, 6:4, 6:1 հաշվով։
Հաջորդ տուրում Նադալը կխաղա ամերիկացի Մակենզի Մակնդոնալդի հետ։
Ավստրալիայի բաց առաջնություն. Տղամարդիկ
1-ին փուլ
Ռաֆայել Նադալ (Իսպանիա) — Ջեք Դրեյփեր (Մեծ Բրիտանիա)՝ 7:5, 2:6, 6:4, 6:1.