«Ռոման» բանակցություններ է վարում «Ֆրայբուրգի» հետ ճապոնացի կիսապաշտպան Ռիցու Դոանի տրանսֆերի շուրջ:
24-ամյա ֆուտբոլիստը հիմնականում խաղում է աջ եզրում, բայց կարող է նաև գործել ձախ եզրում կամ նույնիսկ հենակետայինի դերում: Նա գերմանական ակումբ է տեղափոխվել նախորդ ամառ ՊՍՎ-ից՝ 8,5 միլիոն եվրոյի դիմաց։
Ֆուտբոլիստն աչքի ընկավ Կատարում կայացած ԱԱ-ում՝ օգնելով Ճապոնիայի հավաքականին դուրս գալ փլեյ-օֆֆ:
Ըստ Fussballtransfers-ի և ASRomalive-ի՝ «Ռոման» կենտրոնացել է Դոանի տրանսֆերի վրա և արդեն բանակցություններ է վարում խաղացողի շրջապատի և «Ֆրայբուրգի» ներկայացուցիչների հետ՝ պարզելու, թե արդյոք հնարավոր է գործարքն իրականացնել այս ձմեռ: Ենթադրվում է, որ նրա տրանսֆերային արժեքը հասել է առնվազն 12 միլիոն եվրոյի՝ Աշխարհի առաջնությունում ելույթների շնորհիվ: