«Արարատ-Արմենիա» ակումբին է միացել 24-ամյա նիգերիացի հարձակվող Թաոֆիք Ջիբրիլը: Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նիգերիացի ֆուտբոլիստն իր կարիերայի մեկնարկում հանդես է եկել պորտուգալական «Վիլա Ռեալ», «Պորտիմոնենշե 23», «Վալադարեշ Գայա» ակումբներում, ինչից հետո տեղափոխվել է սլովակական «Ժիլինա»։ 1,5 տարի «Ժիլինայում» անցկացնելուց հետո ֆուտբոլիստը անցած փետրվարին վարձավճարով` մինչ մրցաշրջանի ավարտը տեղափոխվեց «Զլատե Մորավցե»:
Սլովակիայի Ֆորտունա լիգայում Ջիբրիլն ընդհանուր առմամբ մասնակցել է 55 հանդիպման ու դարձել 7 գոլի հեղինակ։