«Արարատ-Արմենիայի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը կարող է դառնալ «Պարի Նիժնի Նովգորոդի» խաղացող։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Իվան Կարպովը՝ Մկրտչյանը թիմի հետ կմեկնի ուսումնամարզական հավաքի, որտեղ էլ կորոշվի նրա հավանական տեղափոխության հարցը։ Նշվում է, որ նա թիմում կփոխարինի ԲԿՄԱ տեղափոխվախ Իլյա Ագապովին։
ՀՊԼ ընթացիկ մրցաշրջանում Ստյոպան մասնակցել է 10 խաղի, բայց արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։