Ռուս թենիսիստ, աշխարհի 7-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդևը Ադելաիդայի (ATP-250) մրցաշարի կիսաեզրափակչում պարտվել է սերբ Նովակ Ջոկովիչին (ATP 5-րդ ռակետ):
Հանդիպումը տևել է 1 ժամ 24 րոպե և ավարտվել Ջոկովիչի հաղթանակով երկու սեթում՝ 6։3, 6։4 հաշվով։
Եզրափակիչում Ջոկովիչը կհանդիպի ամերիկացի Սեբաստիան Կորդայի հետ։
ATP-250. Ադելաիդա. կիսաեզրափակիչ
Նովակ Ջոկովիչ (Սերբիա) — Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան) — 6:3, 6:4.