Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ադելաիդայում (Ավստրալիա) ընթացող ATP-250 կատեգորիայի մրցաշարի երրորդ փուլ:
Երկրորդ տուրի խաղում Խաչանովը 6-4,6-2 հաշվով հաղթել է աշխարհի 42-րդ ռակետ Ջեք Դրեյպերին Մեծ Բրիտանիայից: Հանդիպումը տևել է 1 ժամ 31 րոպե:
Մրցաշարի կիսաեզրափակչում հայտնվելու համար Խաչանովը կմրցի Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցչի՝ Դանիլ Մեդվեդևի հետ, որն առավելության է հասել Սերբիայի ներկայացուցիչ Միոմիր Կեցմանովիչի նկատմամբ: