Վինուս Ուիլյամսը հաղթանակով մեկնարկեց Օքլենդի մրցաշարում։
Առաջին տուրում 42-ամյա ամերիկուհին 7:6 (7:4), 6:2 հաշվով հաղթել է Քեթի Վոլինեցին։ Հանդիպումը տևել է 1 ժամ 33 րոպե։
Այս հաղթանակը Վինուս Ուիլյամսի համար առաջինն էր 2021 թվականի Ուիմբլդոնից հետո։ Ամերիկացին չի հաղթել 552 օր։
Նշենք, որ Վինուս Ուիլյամսի համար սա 27-րդ մրցաշրջանն է պրոֆեսիոնալ կարիերայում։