«Փյունիկ» ՖԱ-ի և կիսապաշտպան Եվգենի Կոչուկի միջև պայմանագրի ժամկետը երկարաձգվել է 1 տարով։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Մոլդովացի ֆուտբոլիստը երևանյան թիմին էր միացել այս տարվա հունվարին՝ օգնելով «Փյունիկին» նվաճել Հայաստանի չեմպիոնի կոչումը։
Նանթացիկ մրցաշրջանում մասնակցել է եվրագավաթներում թիմի բոլոր հանդիպումներին։