Ամանորին ընդառաջ «Վան» ֆուտբոլային ակումբի անձնակազմն այցելել Է Գավառի մանկատուն: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ֆուտբոլիստները շրջել են մանկատան սենյակներով, ծանոթացել երեխաների առօրյային, զրուցել ու ժամանակ անցկացրել նրանց հետ և նվերներ հանձնել: Հանդիպումն անցել է ջերմ ու անմիջական մթնոլորտում:
Ակումբի տնօրեն Սևադա Արզումանյանն ընդունելության համար շնորհակալություն հայտնեց մանկատան տնօրեն Նաիրա Խանդանյանին ու փոխտնօրեն Նիկոլայ Նալբանդյանին, շնորհավորեց գալիք տոների կապակցությամբ ու երեխաներին խոստացավ առաջիկայում հանդիպումներ ունենալ տարբեր ֆորմատով»,- ասված է հաղորդագրության մեջ։